Մրճանման մատ. դեռահասների մոտ ամենահաճախ հանդիպող տրավման
Մրճանման մատ. դեռահասների մոտ ամենահաճախ հանդիպող տրավման
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած դեռահաս պացիենտը գանգատվում էր մատի հեռադիր ֆալանգի ծալված դիրքից, ակտիվ տարածման խանգարումից և ցավերից:
Գանգատները առկա էին մոտ 1 ամիս և առաջացել էին հարված ստանալու հետևանքով։ Ախտորոշվել է ձախ դաստակի 5-րդ մատի մրճանման դեֆորմացիա։
Նման դեպքերը բժշկության մեջ հայտնի են որպես մրճանման մատ (mallet finger) և զարգանում են մատը տարածող ջլի վնասման կամ պոկման հետևանքով, ինչի պատճառով մատի ծայրային հատվածը կորցնում է ինքնուրույն ուղղվելու ունակությունը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ տրավմաները հիմնականում հանդիպում են ակտիվ դեռահասների և երիտասարդների շրջանում՝ հաճախ սպորտային գործունեության կամ հարվածների հետևանքով։ Սակայն պացիենտների զգալի մասը անմիջապես չեն դիմում բժշկի՝ համարելով, որ սովորական սալջարդ է, ինչն էլ հանգեցնում է խնդրի քրոնիկացմանը։
Հաշվի առնելով վնասվածքի վաղեմությունը՝ Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ, միկրովիրաբույժ Արթուր Ալավերդյանն որոշեց կատարել վիրահատական միջամտություն՝ դեֆորմացիայի շտկում, մետաղական շյուղերով օստեոսինթեզ և ջլի ֆիքսացիա։
3-4 շաբաթ տևած բուժման արդյունքում երիտասարդ պացիենտի մոտ վերականգնվեց մատի նորմալ անատոմիական կառուցվածքն ու շարժունությունը։ Արդյունքում՝ մատի բնականոն դիրքն ու ֆունկցիան լիովին վերականգնված են։
Մի հետաձգեք բուժումը․ եթե ունեք նմանատիպ խնդիր կամ վնասվածք, դիմեք մասնագետներին: