Առաջին պացիենտներն արդեն ստացել են կյանք փրկող բուժումը Մարտունիում

«Մարտունի» բժշկական կենտրոնում արդեն իսկ գրանցվել են առաջին պացիենտները, ովքեր գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի դեպքում ժամանակին ստացել են ներերակային թրոմբոլիտիկ թերապիա։
Ծրագիրն իրականացվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարությամբ, հեռաբժշկության կիրառմամբ և մեր կենտրոնի կաթվածի բուժման մասնագետների ցուցմամբ ու մշտական հսկողությամբ։
Բուժման առաջին փուլից հետո պացիենտները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ շարունակվել է ինսուլտի սուր և ենթասուր շրջանների բուժումը, իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները՝ հետագա երկրորդային կանխարգելումը ճիշտ կազմակերպելու նպատակով։
Իշեմիկ կաթվածի դեպքում յուրաքանչյուր րոպեն նշանակություն ունի ։ Ժամանակակից բուժման մեթոդներն արդյունավետ են միայն սահմանափակ ժամանակային պատուհանում, և հենց այդ պատճառով բուժման հնարավորինս արագ մեկնարկը կարող է էականորեն ազդել պացիենտի ապաքինման և հետագա կյանքի որակի վրա։
Այս ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեխնոլոգիաների, հեռաբժշկության և մասնագիտական համագործակցության շնորհիվ ժամանակակից բժշկական օգնությունը հասանելի է դառնում նաև մայրաքաղաքից դուրս։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
ք. Երևան, Գյուրջյան 10
կաթվածի ահազանգի կարճ հեռախոսահամար
8903