«Եվրոպական հետազոտողների գիշերը» ՍԳԼ ԲԿ-ում
Գիտությունն ու բժշկությունը՝ դպրոցականների աչքերով
Սեպտեմբերի 4-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սիմուլյացիոն կենտրոնում հյուրընկալեցինք դպրոցականների՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) ծրագրի շրջանակում։
Այս հանդիպման նպատակն էր երեխաներին ներկայացնել բժշկության այն կողմը, որը սովորաբար տեսանելի չէ հիվանդասենյակից՝ գիտությունը, տեխնոլոգիաները, հետազոտությունն ու գործնական փորձը։
Տնօրեն Նարեկ Զեյնալյանը ողջունեց երեխաներին և խոսեց գիտության ու կրթության նկատմամբ հետաքրքրությունը վաղ տարիքից ձևավորելու կարևորության մասին։
Երեխաները հնարավորություն ունեցան՝
- ծանոթանալու ժամանակակից բժշկական սիմուլյատորներին և դրանց հնարավորություններին,
- տեսնելու, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաները կիրառվում բժշկական կրթության և մասնագիտական պատրաստման մեջ,
- շփվելու բժշկական կենտրոնի մասնագետների հետ և նրանց հարցեր տալու,
- սեփական աչքերով տեսնելու բժշկի աշխատանքի գործնական կողմը,
- բացահայտելու, որ բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև գիտություն, հետազոտություն և շարունակական մասնագիտական զարգացում։