Ազդարարիր

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2026–2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

distance admission 2026 20270img
Հարգելի՛ դիմորդներ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջը հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ընդունելություն՝ «Դեղագործություն» մասնագիտությամբ։
  • Ուսման տևողությունը՝ 3 տարի։
  • Նախատեսված է 20 տեղ՝ վճարովի հիմունքներով։
  • Տարեկան ուսման վարձը՝ 350․000 դրամ։
Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։ Ընդունելությունն իրականացվում է կենսաբանություն առարկայի բանավոր քննությամբ։ Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 25-ն է՝ մինչև ժամը 18:00-ը ներառյալ։ Ընդունելության քննությունը կանցկացվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, բժշկական քոլեջում։ Ինչպե՞ս դիմել Դիմորդների գրանցումն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի my.emis.am հարթակի միջոցով։ Դիմելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
  1. Գրանցվել կամ մուտք գործել համակարգ։ Մուտք գործեք https://my.emis.am/ և ստեղծեք օգտահաշիվ կամ մուտք գործեք արդեն գոյություն ունեցող օգտահաշվով։ Եթե դեռ չեք անցել անձի նույնականացում, լրացրեք նաև այդ փուլը։ Գրանցման գործընթացին ծանոթանալու համար կարող եք օգտվել «Գրանցում my.emis.am» ուղեցույցից։
  2. Ընտրել ուսումնական հաստատությունն ու մասնագիտությունը։ Անձի նույնականացումն ավարտելուց և օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջը, ապա՝ «Դեղագործություն» մասնագիտությունը։ Լրացրեք դիմումը և ներկայացրեք այն համակարգի միջոցով։
  3. Սպասել դիմումի հաստատմանը և ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները։ Դիմումի հաստատումից հետո կստանաք համապատասխան ծանուցում։ Այնուհետև անհրաժեշտ է սահմանված ժամկետում քոլեջ ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները։
Կարևոր է. Յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմել միայն մեկ նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և ընտրել մեկ մասնագիտություն։ Էլեկտրոնային դիմումի ներկայացման ուղեցույցը՝ https://escs.gov.am/articles/announcements/538 Հասցե՝ ք. Երևան, Գյուրջյան 8 055 44 08 79 | 055 44 08 87 | 055 44 08 91 sglmedcollege@gmail.com Մանրամասների համար կարող եք հետևել նաև քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/profile.php?id=61577634518738
Կիսվել՝