Միջազգային գործընկերների այցը․ «Դիաբետի դպրոցի» մեկամյակը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի «Դիաբետի դպրոցն» արդեն մեկ տարեկան է։ Գործունեության այս մեկ տարվա ընթացքում այն դարձել է կարևոր հարթակ շաքարային դիաբետով ապրող մարդկանց կրթման, ինքնախնամքի հմտությունների զարգացման և հիվանդության հնարավոր բարդությունների կանխարգելման համար:
Ծառայությունների շրջանակը շարունակում է ընդլայնվել․ օրերս ԲԿ-ում բացվել է նաև «Դիաբետիկ ոտնաթաթի բարդությունների կառավարման կենտրոնը»։
Այս նախաձեռնությունների ընթացքին և արձանագրված արդյունքներին ծանոթանալու նպատակով ՍԳԼ ԲԿ էին այցելել միջազգային և տեղական գործընկերները՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը և Դիաբետի համաշխարհային հիմնադրամի (WDF) ծրագրերի փոխտնօրեն Բոսբա Բենջամասիլան։
Նախաձեռնություններն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության մշակած՝ Շաքարային դիաբետի ռազմավարության շրջանակում՝ տեղական և միջազգային գործընկերների համագործակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում