Ազդարարիր

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղում ծանոթանալու կենտրոնում իրականացվող բարեփոխումներին, նորագույն տեխնոլոգիաներին և բժշկական ծառայությունների զարգացմանը։

Այցի ընթացքում ներկայացվել են վերջին տարիների իրականացված բարեփոխումները, կենտրոնի նորագույն տեխնոլոգիական հնարավորություններն ու զարգացման ծրագրերը։

Առանձնակի ուշադրության կենտրոնում էր վերջերս ներդրված ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համակարգը, որի միջոցով արդեն իրականացվում են բարձր ճշգրտության նվազագույն միջամտությամբ վիրահատություններ։

Այցի ընթացքում նախարարը շրջել է նաև նորոգված բաժանմունքներում, ծանոթացել նյութատեխնիկական վերազինման արդյունքներին, զրուցել բուժանձնակազմի և պացիենտների հետ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակվում են լայնածավալ բարեփոխումները՝ շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայության հզորացումից մինչև նորագույն վիրաբուժական տեխնոլոգիաների ներդրում։

Ժամանակակից բժշկությունը սկսվում է նորարարությունից, բայց իր հիմքում միշտ մարդն է։

Կիսվել՝