Շոկ և պոլիտրավմա. կրեդիտավորված դասընթաց ռեանիմատոլոգների և Emergency մասնագետների համար

Միջոցառման տվյալներ
Շոկ և պոլիտրավմա. կրեդիտավորված դասընթաց ռեանիմատոլոգների և Emergency մասնագետների համար
Սովորե՛ք եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Սիմուլյացիոն կենտրոնի բոլոր դասընթացները հավաստագրված են ԿԳՄՍ նախարարության կողմից որպես շարունակական կրթություն, ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս օգտվելու կրթական ծախսերի դիմաց եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմից։
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանում յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է։
Պատրա՞ստ եք բարձրացնել ձեր մասնագիտական հմտությունները և կիրառել պացիենտների վարման ժամանակակից ստանդարտները։
Նոյեմբերի 9–13-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սիմուլյացիոն կենտրոնում կանցկացվի «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանում շոկով և պոլիտրավմայով պացիենտների վարման ժամանակակից մոտեցումները» կրեդիտավորված դասընթացը։
Հրավիրում ենք մասնակցելու կրեդիտավորված գործնական դասընթացի, որի ընթացքում ոչ միայն կծանոթանաք eFAST և RUSH (POCUS) ուղեցույցներին, այլև սիմուլյացիոն պլատֆորմի օգնությամբ կձեռք բերեք նոր գործնական հմտություններ՝ իրականությանը առավելագույնս մոտ պայմաններում։
Թիրախային մասնագետներ
Անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ
Անհետաձգելի բժշկության մասնագետներ
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից (հրաման №5929-Ա, 29.09.2025 թ.)։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան
10 տեսական ՇՄԶ կրեդիտ
15 գործնական ՇՄԶ կրեդիտ
Անցկացման օրերը՝ նոյեմբերի 9–13, 2026 թ․
Արժեքը՝ 220,000 ՀՀ դրամ (գործում է դասընթացի գումարի հետվերադարձ եկամտահարկի միջոցով)
Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Սիմուլյացիոն կենտրոն
Մասնակցության համար անցեք հղումով և լրացրեք հայտը. հղումը հասանելի է նաև բիո և սթորիս բաժնում