Ազդարարիր
Կրթական ծրագիր

Կրեդիտավորված դասընթաց. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ»

medical eth img

Միջոցառման տվյալներ

ԺամանակաշրջանՆոյեմբերի 10-11
Ժամ14:00 - 18:00
Վայր«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Տեսական կրեդիտ8
Գործնական կրեդիտ5
Մասնակցության արժեք13,000 դրամ

Գրանցվել ծրագրին

Լրացրեք տվյալները՝ գրանցման հայտ ուղարկելու համար։

Կրեդիտավորված դասընթաց. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» Բժշկությունը միայն գիտություն չէ, այն նաև հաղորդակցման մշակույթ է՝ հիմնված վստահության և էթիկայի վրա։ Ժամանակակից բժշկության մեջ էթիկայի կանոններին տիրապետելը նույնքան կարևոր է, որքան բուժման մեթոդների իմացությունը։ Ինչպե՞ս կառուցել փոխհարաբերություններ պացիենտի հետ և խուսափել բարդ իրավիճակներից։ 2 օր բացառիկ հնարավորություն՝ լսելու ոլորտի առաջատար փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանի վերապատրաստման ինտենսիվ դասընթացը և ստանալ ՇՄԶ կրեդիտներ։ Էթիկան այսօր ոչ թե ընտրություն է, այլ պարտադիր պայման ժամանակակից բժշկի համար։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կազմակերպում է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 613-Ն որոշմամբ նախատեսված պարտադիր «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց։ Դասընթացի մանրամասները.
  • Ծրագիրը. ՇՄԶ կրեդիտավորված (13 ՇՄԶ կրեդիտ՝ 8 տեսական և 5 գործնական)։
  • Թիրախային խումբ. Ավագ և միջին բուժաշխատողներ։
  • Արժեքը. 13,000 դրամ։
Ժամանակացույց.
  • Օրերը. Նոյեմբերի 10-11
  • Ժամը. 14:00 - 18:00։
  • Վայրը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/hPq1pS1jgnWCYmgs5   Հարցերի դեպքում զանգահարել՝ 8603, 011 60 00 03, 044 60 03 03