Ազդարարիր

Ուրոլոգիայի բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի ուրոլոգիայի բաժանմունքը (A6 հարկ) իրականացնում է միզասեռական համակարգի հիվանդությունների համալիր ախտորոշում և վիրաբուժական բուժում: Բաժանմունքը հագեցած է Karl Storz և Richard Wolf նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս կատարել էնդոսկոպիկ (ՏՈՒՌ), լապարոսկոպիկ և հեռահար քարափշրման միջամտություններ: Մասնագիտացված օգնություն է ցուցաբերվում միզաքարային հիվանդության, օնկոուրոլոգիական խնդիրների, տղամարդկանց անպտղության և կանանց անմիզապահության դեպքերում: Բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվում են նաև երիկամների, միզածորանի և միզուկի բարդ վերակառուցողական-պլաստիկ վիրահատություններ:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։