Ազդարարիր

Ռևմատոլոգիայի ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի ռևմատոլոգիայի ծառայությունը (C6 հարկ) մասնագիտացված է ոսկրամկանային համակարգի, համակարգային աուտոբորբոքային և աուտոիմուն հիվանդությունների ախտորոշման ու բուժման մեջ։ Բժշկական օգնություն է ցուցաբերվում ռևմատոիդ արթրիտի, հոդատապի, Բեխտերևի և պարբերական հիվանդության, համակարգային կարմիր գայլախտի ու վասկուլիտների դեպքերում։ Ծառայությունը հանդիսանում է ուսումնական բազա, որտեղ արհեստավարժ անձնակազմն ապահովում է պացիենտների խնամքը՝ առաջնորդվելով ժամանակակից ռևմատոլոգիայի միջազգային չափորոշիչներով և գիտականորեն հիմնավորված կլինիկական ուղեցույցներով։

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։