Ազդարարիր

Պրոկտոլոգիական ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի պրոկտոլոգիական ծառայությունը (A5 հարկ) իրականացնում է ուղիղ և հաստ աղիների, շեքի ու պերիանալ շրջանի հիվանդությունների համալիր ախտորոշում և վիրաբուժական բուժում: Այստեղ կատարվում են թութքի, անալ ճաքերի, պարապրոկտիտների և պոչուկաէպիթելային ուղիների վիրահատական միջամտություններ: Ծառայության շրջանակներում իրականացվում են նաև բարդ վերակառուցողական վիրահատություններ, այդ թվում՝ հեմիկոլէկտոմիա և ստոմաների ձևավորում: Փորձառու մասնագետների կողմից մատուցվող բժշկական օգնությունն ընդգրկում է թարախային օջախների բացազատումը և էնդոսկոպիկ պոլիպէկտոմիան՝ ապահովելով պացիենտների մասնագիտացված խնամքն ու արդյունավետ ապաքինումը:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։