Ազդարարիր

Մանկական բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի ընդհանուր մանկաբուժության բաժանմունքը (C4 հարկ) մասնագիտացված է երեխաների սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշման ու բուժման մեջ: Բաժանմունքի կազմում գործում են նաև մանկական նյարդաբանության, նեյրոֆիզիոլոգիական և վերականգնողական ծառայություններ: Այստեղ իրականացվում են համալիր հետազոտություններ՝ ներառյալ տևական ԷԷԳ-վիդեոմոնիտորինգը, նեյրոսոնոգրաֆիան և ուլտրաձայնային ախտորոշումը: Բժշկական օգնություն է ցուցաբերվում շնչառական վարակների, նյարդաբանական խնդիրների, մարսողական և ալերգիկ հիվանդությունների դեպքում: Փորձառու մանկաբույժների թիմն ապահովում է պացիենտների խնամքը՝ հիմնվելով ժամանակակից կլինիկական ուղեցույցների և բազմապրոֆիլ մոտեցման վրա:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։