Ազդարարիր

Նեֆրոլոգիայի ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի նեֆրոլոգիական բաժանմունքը տեղակայված է թերապևտիկ մասնաշենքի 3-րդ հարկում: Այստեղ իրականացվում է երիկամների քրոնիկ և սուր հիվանդությունների համալիր ախտորոշում ու բուժում: Ծառայությունը մասնագիտացված է գլոմերուլյար ախտահարումների, համակարգային հիվանդությունների ժամանակ երիկամների վնասման, դիաբետիկ նեֆրոպաթիայի և ժառանգական պաթոլոգիաների կառավարման մեջ: Բաժանմունքում բժշկական օգնություն է ցուցաբերվում նաև երիկամների սուր վնասման և տուբուլոինտերստիցիալ նեֆրիտների դեպքում: Արհեստավարժ անձնակազմն ապահովում է պացիենտների խնամքը՝ հիմնվելով արդի նեֆրոլոգիայի միջազգային չափորոշիչների վրա:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։