Ազդարարիր

Մագնիսառեզոնանսային շերտագրման ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի մագնիսառեզոնանսային շերտագրման ծառայությունը գործում է ախտորոշիչ բաժանմունքի կազմում: Այն հագեցած է 1,5 Տեսլա հզորությամբ ժամանակակից սարքավորումով, որն ապահովում է գլխուղեղի, ողնուղեղի, որովայնի, փոքր կոնքի և հենաշարժիչ համակարգի բարձր ճշգրտության հետազոտություններ: Ծառայությունը մասնագիտացված է ուռուցքաբանական ախտորոշման մեջ՝ կիրառելով RECIST համակարգը և ամբողջ օրգանիզմի օնկոսկրինինգի մեթոդը՝ մեկանգամյա հետազոտությամբ ուռուցքային օջախների հայտնաբերման նպատակով: Բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունները երաշխավորում են օրգանիզմի վիճակի առավելագույն տեղեկատվական պատկերը:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։