Ազդարարիր

Նյարդաբանության բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը (C2 հարկ) մասնագիտացված է նյարդային համակարգի բարդ պաթոլոգիաների ախտորոշման ու բուժման մեջ։ Բաժանմունքն իրականացնում է գլխուղեղի սուր կաթվածի պետական ծրագիրը և ներառում նեյրոինտենսիվ թերապիայի ու նեյրոֆիզիոլոգիական ախտորոշման ծառայություններ։ Այստեղ բուժվում են շարժողական խանգարումներ, էպիլեպսիա, ցրված սկլերոզ, նյարդամկանային և դեգեներատիվ հիվանդություններ։ Հետազոտություններն իրականացվում են ԷՆՄԳ, տևական ԷԷԳ-վիդեոմոնիտորինգի և հարուցված պոտենցիալների մեթոդներով։ Բուժական գործընթացը հիմնված է միջազգային ստանդարտների և կլինիկական արդի ուղեցույցների վրա։
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։