Ազդարարիր

Արթրոսկոպիկ ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի արթրոսկոպիայի ծառայությունը տեղակայված է վիրաբուժական մասնաշենքի 4-րդ հարկում (A4)։ Այն իր գործունեությունը ծավալում է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի շրջանակներում։ Ծառայությունը մասնագիտացված է հոդերի տարբեր հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման ու վիրաբուժական բուժման մեջ՝ կիրառելով նվազագույն ինվազիվ արթրոսկոպիկ մեթոդը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս իրականացնել ներհոդային միջամտություններ՝ ապահովելով պացիենտի ապաքինումն ու շարժունակության վերականգնումը։ Մասնագիտական անձնակազմն ապահովում է բժշկական սպասարկումը՝ հիմնված արդի չափորոշիչների վրա։

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։