Էնդոկրինոլոգիական ծառայություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի էնդոկրինոլոգիական ծառայությունը գործում է ընդհանուր թերապիայի բաժանմունքի կազմում (C6 հարկ): Այն հանդիսանում է մասնագիտական ուսումնական բազա և ապահովված է արդի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հնարավորություններով: Ծառայությունն իրականացնում է շաքարային դիաբետի տարբեր տեսակների, վահանաձև գեղձի հիվանդությունների, ճարպակալման, ինչպես նաև մակերիկամների և հիպոֆիզի հազվադեպ հանդիպող պաթոլոգիաների բուժում: Բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվող բժշկական օգնությունը զուգակցվում է էնդոկրին և բարիատրիկ վիրաբուժության զարգացող ուղղություններով:

Գյուրջյան փող., 10 շենք
- +374-11-600003
Շտապ օգնություն
- +374-11-600001
Ծննդատուն
- +374-11-600002
Պոլիկլինիկա
- +374-55-440891
Քոլեջ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։







Անձնակազմ
Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը:

